Ռուս կինոգործիչները պատասխանել են իրենց ուկրաինացի գործընկերների` Ղրիմի իրադարձությունների վերաբերյալ նամակին: Նրանք դեմ են Ռուսաստանի կողմից Ուկրաինա զորք մտցնելուն: «Մենք, ինչպես և դուք, կտրականապես դեմ ենք ստին` Ուկրաինայի իրադարձությունների ճակատագրական լուսաբանման մեջ և առավել ևս ռուսական ռազմական միջամտությանը Ուկրաինայում»,- գրված է նամակում:
Ավելի վաղ ուկրաինացի կինոգործիչները բաց նամակ էին հղել ռուս կինոգործիչներին, որով կոչ էին արել թույլ չտալ ռազմական հակամարտություն երկու երկրների միջև: